ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ԵԹԿՊ-ի ռեկտորի հավանական թեկնածուն

ԵԹԿՊ-ի ռեկտորի հավանական թեկնածուն
30.01.2014 | 17:56

Լուրեր են շրջանառվում որ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ղեկավար է նշանակվելու հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

ԵԹԿՊ-ից հայտնեցին, որ կրթության և գիտության նախարարությունից պաշտոնական հայտարարություն հարցի վերաբերյալ չեն ստացել, անհայտ աղբյուրների տարածած ինֆորմացիաներին տեղեկանում են լրատվամիջոցներից: Ինչ վերաբերում է Ժիրայր Դադասյանի հավանական թեկնածությանը, ԵԹԿՊ-ի մամուլի խոսնակն ընդգծեց, որ լուրը տարածող լրատվամիջոցը հայտնել է, որ օգտվել են հավաստի աղբյուրից: «Թե ինչ հավաստի աղբյուրի մասին է խոսքը, չենք կարող եզրակացնել»,- ասաց նա:
Փորձեցինք լուրը ճշտել ռեկտորի ենթադրյալ թեկնածուից:
«Անձամբ ես ոչինչ չգիտեմ, ո՞վ է շրջանառում լուրը, իրենցից հարցրեք»,- եղավ պատասխանը: Հետաքրքրվեցի` պատրա՞ստ է ստանձնելու ռեկտորի դերը հարկ եղած դեպքում: Զրուցակիցս նկատեց, որ դա արդեն երկրորդ հարցն է:
Ի դեպ, ուշագրավ են նաև ներկայացված հատկանիշները, որոնք, ըստ ամենայնի, պետք է ունենա նորընտիր ռեկտորը. թատերական աշխարհում հայտնի իշխանամետ կեցվածքի դրսևորումը, վերևներին չհակադրվելը, ասել է թե` հեշտ կառավարվելը և, ի վերջո, ղարաբաղցի լինել-չլինելու փաստը: Ցանկալի է «լինելը»:
Հիշեցնենք, որ ԵԹԿՊ-ի ղեկավարի հավանական թեկնածուների շարքում էին Արմեն Էլբակյանը, Դավիթ Մուրադյանը, Ռուբեն Բաբայանը, Հակոբ Ղազանչյանը, Արամ Սուքիասյանը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ